da vinci man

Science & Technology Armenia

Dedicated to advancement of science and technology in Armenia

Previous Entry Share Next Entry
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2008 - 2009 թվականների ամփոփ հաշվետվություն (Մաս 2-րդ)
Portasar, Gobekli tepe, Gyobekli tepe
artsat wrote in science_am
  1. 2008-2009 թվականների ընթացքում կոմիտեն իրականացրել է նաև միջոցառումներ գիտության ոլորտի  բարեփոխումների կատարելագործման ուղղությամբ

Այդ թվում՝

2.1  որպես պետական-նպատակային ծրագիր՝ ֆինանսավորել է «ԳՐԻԴ» ազգային նախաձեռնությունը, որի ստեղծումը կավարտվի 2010 թվականի վերջին,

2.2  2008-2010 թթ-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերի համաձայն՝ 2008 թվականից սկսած ՀՀ պետական բյուջեում ավելացվել են գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնտեսական ծախսերը՝ աշխատավարձի հետ հարաբերությունը հասցնելով միջինը 75%/25% -ի,

2.3  ՀՀ գիտական կազմակերպությունների անձնագրերի մշակված ձևի համաձայն՝ իրականացվել է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների անձնագրային տվյալների, այդ թվում՝  գիտական աստիճան ունեցող աշխատակիցների տվյալների հավաքագրում, մշակում և եռամսյակային պարբերականությամբ համապատասխան բազայի թարմացում, այդ տվյալների հավաքագրում, վերլուծություն և հրապարակում,

2.4  մշակվել են գիտաժողովների, գիտական երիտասարդական դպրոցների, սեմինարների և այլ գիտական միջոցառումների ֆինանսավորման հայտերի գնահատման սկզբունքները, չափանիշներն ու հայտի լրացման ձևը: Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2008-2009 թվականների ընթացքում կազմակերպվել է 5 երիտասարդական դպրոց, ֆինանսավորվել է 35 գիտական գործուղում, 40 գիտաժողով:

2.5  ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը հաստատելու մասին» N 459-Ն որոշման համաձայն՝ հավաքագրվել, մուտքագրվել, կոդավորվել են հայ գիտնականների տվյալները: Ստեղծվել են կազմակերպությունների, Հայաստանում և արտասահմանում բնակվող հայ գիտնականների, փորձագետների շտեմարաններ: Շտեմարանում ընդգրկված տվյալները կիրառվել են գիտական փորձագիտական անկախ համակարգի գործարկման ժամանակ,

2.6  կազմակերպվել են համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող գիտական ծրագրերի մրցույթներ: Մրցույթների ժամանակ փորձարկվել է անկախ փորձագիտական համակարգը, որը տվել է դրական արդյունք,

2.7  իրականացվել են գիտության երիտասարդացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝

-          կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2008-2009 թվականների ընթացքում կազմակերպվել է 5 երիտասարդական ամառային դպրոց,

-          միջազգային գիտաժողովների մասնակցելու համար ֆինանսական աջակցություն է տրվել 10 երիտասարդ գիտաշխատողի,

-          կոմիտեն, ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը և Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2009»-ի շրջանակներում հայտատարեցին երիտասարդ գիտաշխատողների աջակցության մրցույթ, որի արդյունքում  համատեղ ֆինանսավորվել է 26 գիտական ծրագիր,

-          2008 թվականից սկսած պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող նոր գիտական թեմաների մասնակիցների առնվազն 25%-ը երիտասարդ մասնագետներ են (մագիստրոսներ կամ ասպիրանտներ),

2.8  ներկայումս մշակվում են՝

-         գիտության ոլորտի զարգացման ռազմավարական 5-ամյա ծրագիրը, 

-         ՀՀ-ում հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը,

-         հայագիտության զարգացման ծրագիրը,

-         հետազոտական համալսարանների չափանիշները,

2.9  2010 թ. ընթացքում նախատեսվում է ստեղծել հետևյալ գիտական կենտրոնները՝

o        «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ,

o        «Երկրաֆիզիկական մոնիթորինգի գիտական կենտրոն» ՊՈԱԿ,

o        «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտակրթական կենտրոն» ԵրՃՇՊՀ հիմնարկ,

o        «Ռազմաբժշկական գիտակրթական կենտրոն» ՊՈԱԿ,

Շարունակելի

?

Log in