da vinci man

Science & Technology Armenia

Dedicated to advancement of science and technology in Armenia

Previous Entry Share Next Entry
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2008 - 2009 թվականների ամփոփ հաշվետվություն (Մաս 2-րդ) շարունակ.
Portasar, Gobekli tepe, Gyobekli tepe
artsat wrote in science_am

2.1  կազմակերպվել են տարբեր թեմաներով քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, որոնց մասնակցել են պետական պաշտոնյաներ, գիտական հանրության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ ներկայացվել է «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը», Ազգային մրցունակության 2009 թվականի ծրագիրը, «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործման կենտրոնի», «Քենդլ նախագծի բիզնես-պլանը» և  Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հեղինակային խմբի կողմից մշակված «Կիսահաղորդչային   նանոէլեկտրոնիկայի   գիտահետազոտական  կենտրոն»  ծրագիրը, անցկացվել է «Գիտելիքի առևտրայնացում. ինովացիոն ենթակառուցվածքների դերը  գիտություն-տնտեսություն   կապի  մեջ»    թեմայով  սեմինար, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Տրանսֆեր Տեքնոլոջի» ասոցիացիայի համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում հետազոտությունների ու մշակումների առևտրայնացման, տեխնոլոգիաների փոխանցման  խնդիրներին նվիրված մեկնարկային կլոր սեղան,

2.2  սերտ գործունեություն է ծավալվել ինովացիոն համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ՝ կոմիտեն ակտիվ կերպով մասնակցել է ԱՊՀ երկրների շրջանակներում ռուս-հայկական ինովացիոն կենտրոնի հիմնադրման աշխատանքներին, հավաքագրել, վերլուծել և նշված կենտրոնին է տրամադրել  գիտական կազմակերպություններից ներկայացված ինովացիոն ուղղվածության մոտ 40 ծրագիր,

2.3  սերտ գործունեություն է ծավալել Սեւծովյան համագործակցության շրջանակներում,

2.4  ընթացքում են Springer միջազգային գիտատեղեկատվական ցանցին միանալու աշխատանքները,

2.5  աշխատանքներ են տարվում Քենդլ ծրագրի իրականացման ուղղությամբ:


Շարունակելի



?

Log in