da vinci man

Science & Technology Armenia

Dedicated to advancement of science and technology in Armenia

Previous Entry Share
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑ-IF ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԵՐՈՒՄ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏ
byanik wrote in science_am
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, www.facebook.com/science.and.finance, հայտարարում է բարձր Ազդեցության Գործակից (Impact Factor http://en.wikipedia.org/wiki/Impact_factor) ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքների երիտասարդ հեղինակների/համահեղինակների (մինչև 35 տարեկան) խրախուսման ծրագիր։

Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրին կարող են մասնակցել միջազգային գիտական պարբերականներում 2010թ. ընթացքում հոդվածներ տպագրած Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիները (մինչև 35 տարեկան)։

Հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.facebook.com/science.and.finance էջում և որպես մեկնաբանություն լրացնել մրցույթին մասնակցող հոդվածների հղման ամբողջական տվյալները այս հայտարարության տեքստի հենց ներքևում (մանրամասները ստորև)։

Յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար հատկացվելիք խրախուսավճարի չափի հաշվարկն իրականացվելու է Ազդեցության Գործակցի` ըստ բնագավառների նորմավորված հաշվարկային մեթոդաբանությամբ ու հաշվի առնելով ընդհանուր առկա ֆինանսական միջոցների ծավալը։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանքներ է տանում սույն ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցել սույն ծրագրին` հավելյալ ֆինանսների ներդրմամբ՝ այդ կերպ ավելացնելով յուրաքանչյուր հեղինակին վճարվելիք խրախուսավճարների չափերը։

Ծրագիրն ունի «ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1» հապավումը։ Խնդրում ենք ֆեյսբուքյան էջերում իրականացվող մուտքային (այսինքն՝ տվյալ առանձին քննարկման համար սկզբնական հանդիսացող) գրառումներում նշել այս հապավումը որպես մուտքային տող։
-----------------------------------
Մասնակցության պահանջները։
Երիտասարդ գիտնականը պետք է՝
1. Լինի մինչև 35 տարեկան:
2. Լինի ՀՀ քաղաքացի:
3. Աշխատի ՀՀ որևէ գիտական հաստատությունում կամ համալսարանում:
4. Ունենա հոդված(ներ) Ազդեցության Գործակից ունեցող գրախոսվող ամսագրերում տպագրված 2010 թվականի ընթացքում; և հոդվածներում նշված լինի ՀՀ-ում իր աշխատավայրը:

Խրախուսավճար ստանալու համար`
Հոդվածի հեղինակը պետք է ֆեյսբուքյան հետևյալ էջում www.facebook.com/notes/պահանջում-ենք-գիտության-ֆինանսավորման-ավելացում/ազդեցության-գործակից-if-ունեցող-միջազգային-գիտական-ամսագրերում-տպագրություններ-ո/121933377889213 որպես մեկնաբանություն տեղադրի հոդվածի և իր մասին հետևյալ տեղեկությունները.

ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ*
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՈՒ ԱՄՍԱԹԻՎ*
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ, գիտության թեկնածու, գիտության դոկտոր)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ*
ԷԼ. ՓՈՍՏ, ՀԵՌԱԽՈՍ

ԲՆԱԳԱՎԱՌԸ (Բնական գիտություններ, Ճարտարագիտություն եվ տեխնոլոգիա, Բժշկական գիտություններ, Գյուղատնտեսական գիտություններ, Հասարակական գիտություններ, Հայագիտություն եվ հումանիտար գիտություններ – ՆՇԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲՆԱԳԱՎԱՌ)*

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐԸ (հետևյալ ձևաչափով`Հեղինակ, Վերնագիր, Ամսագիր, Հատոր, Էջ (Տարեթիվ)*
1.
2.
3.
...
---------------------------------

*Աստղանիշով նշված դաշտերի լրացումը պարտադիր է հայտը դիտարկելու համար։

Ձեր տվյալները կստուգվեն և Ձեզ կտեղեկացվի խրախուսավճարի չափի մասին՝ ընտրված սկբունքներին համաձայն: Հաշվարկի մեթոդաբանությունը կներկայացվի առանձին հայտարարությամբ։
Դիմումի վերջնաժամկետն է 2011թ. հունիսի 5-ը:

?

Log in